Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Մատաղիսում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 2 հայ զինծառայողի աճյուն:
Զոհվածների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել եւ տարհանվել է 1662 աճյուն, որոնց թվում նաեւ՝ քաղաքացիական անձինք: