Վաշինգտոնում անցկացվող «Satellite 2021» ցուցահանդեսում Թուրքիան ներկայացնող՝ ռազմարդյունաբերական եւ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Profen» ընկերությունների խումբը ցուցադրության է հանել «Mobil Telemetre» կոչվող կայանը:
Շարժական կայանը նախատեսված է թուրքական արտադրության ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների ու հրթիռային համակարգերի աշխատանքի կառավարման համար։
Ալեհավաք համակարգից եւ կառավարման վահանակից բաղկացած «Mobil Telemetre» կայանի ստեծման աշխատանքները մեկնարկել են 8 ամիս առաջ։ Կայանը, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվի 2023-ին։
Ցամաքային կայանի առաջին պատվիրատուն Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունն է։ Ըստ թուրքական մամուլի՝ կան նաեւ որոշ արտասահմանյան պատվիրատուներ, որոնց հետ դեռեւս բանակցություններ են ընթանում։