Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թեւում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հայտնաբերվել է եւս 1 հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո`Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ ընթացքի մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։