Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 3 դաշինք եւ 7 կուսակցություն:
Առաջադրվել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը եւ «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Առաջադրված քաղաքական ուժերի գրանցումը կավարտվի սեպտեմբերի 17-ին։
Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին: Գյումրու 122 հազար ընտրողներից նախորդ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նրանց շուրջ 37 տոկոսը՝ ավելի քան 45000 մարդ: