ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է 335721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։
Պատվաստումներն իրականացվում են «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով եւ «Սինոֆարմ»-ով: Իսկ «Կորոնավակ»-ով կարող են պատվաստվել միայն 2-րդ չափաքանակ ընդունողները։
Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետեւանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 296-ով եւ դարձել 249146: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5018 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով եւ դարձել 1175։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 մարդ, կատարվել է 1616849 թեստավորում, առողջացել են վարակվածներից 233105-ը: