Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն փաստացի հաստատել է Կապան-Գորիս մայրուղով անցնող իրանցիներից գումար գանձելու փաստը՝ դա բացատրելով նրանով, որ «օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները ճանապարհային հարկ են վճարում երկրի տարածք մտնելու եւ դուրս գալու ժամանակ»։
«Տրանսպորտային միջոցները ճանապարհային հարկ եւ պետական տուրք են վճարում Ադրբեջանի տարածքում միջազգային ավտոմոբիլային փոխադրումները կարգավորող թույլտվությունը ստանալու համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Արդեն երեք օր է՝ Կապան-Գորիս ավտոճանապարհի առանձին հատվածներում տեղակայված ադրբեջանցի կանգնեցնում են իրանական բեռնատարները: Լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ ուժայինները շուրջ 250 դոլար են պահանջում իրանցի վարորդներից: