Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Թուրքիան 2021-2022 թվականներին Ուկրաինային կվաճառի 4 միավոր թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք։
Report լրատվական գործակալության հետ զրույցում ուկրաինացի պաշտոնյան նշել է, թե Կիեւը հույս ունի, որ հետագայում թուրքական ԱԹՍ-ները կարտադրվեն Ուկրաինայում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը երեկ հանդիպել է Bayraktar TB2 արտադրող Baykar Makina ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են հենց Ուկրաինայում թուրքական ԱԹՍ-ների արտադրման հարցը։
Թուրքիան Ուկրաինայի հետ Bayraktar TB2-ի ձեռքբերման պայմանագիրը կնքել է 2020-ի դեկտեմբերի 14-ին՝ հարուցելով Ռուսաստանի դժգոհությունը: