Կրեմլի պաշտոնական էջը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է՝ հաշվի առնելով շրջապատում կորոնավիրուսով վարակված մարդկանց ներկայությունը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Պուտինն առողջ է, կորոնավիրուսի նրա թեստի պատասխանը բացասական է, բայց առժամանակ նա չի մասնակցի բաց միջոցառումների։ Այսպիսով` Պուտինը ներկա չի լինելու ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության՝ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում անցկացվելիք գագաթնաժողովներին։ Նա դրանց կմասնակցի հեռավար ձեւաչափով: