Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Արցախի հարավային թեւում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 1 հայ զինծառայողի աճյուն: Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում մինչեւ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է 1666 աճյուն: