Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական՝ նմանը չունեցող Privateer Space տիեզերական ընկերություն ստեղծելու մասին:
Privateer Space-ի հիմնադիրներն են Վոզնյակն ու ամերիկացի ինժեներ, Ripcord ռոբոտատեխնիկական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Ֆիլդինգը:
Տիեզերական ընկերության ծրագրերի մասին տեղեկություններ կտրամադրվեն սեպտեմբերի 14-17-ը Հավայան կղզիներում անցկացվող տեխնոլոգիական խորհրդաժողովում: