Հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված 1825 հիվանդներից ծանր վիճակում է 692-ը, ծայրահեղ ծանր վիճակում՝ 142-ը, 60 քաղաքացի միացված է արհեստական շնչառության սարքին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 17 բժշկական կազմակերպություն ներգրավված է կորոնավիրուսով հիվանդների բուժման աշխատանքներում: Համակարգի լարվածությունը մեծ է. այլ հիվանդություններ, պլանային վիրահատությունների կարիք ունեցող հիվանդները ստիպված են սպասել մահճակալային ֆոնի զբաղվածության պատճառով:
Նախարարն ընդգծել է, որ սոմատիկ բաժանմունքներում 1711 մահճակալից զբաղված է 1546-ը, վերակենդանացման բաժանմունքների 318 մահճակալից զբաղված է 279-ը։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում շրջանառվող շտամների 90 տոկոսը «Դելտա» շտամն է, որի դեպքում թոքաբորբը բավական արագ է զարգանում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 657-ով եւ դարձել 249803։