Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայաստանյան այցն ամփոփող գրառում է արել Թվիթերում:
«Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտեցի հիանալի այցը Հայաստան: Երասխ այցելությունը հստակ պատկերացում տվեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական դիրքերը: Կարեւոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու դրան»,- գրել է Կլաարը:
Հայաստանում Տոյվո Կլաարը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի եւ արտգործնախարարի հետ։ Հայաստանից ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Ադրբեջան: