Հադրութի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը որոնումների առաջիկա ուղղությունների եւ ընթացքի մասին հավելյալ տեղեկություն կտրամադրի։