ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն առաջարկել է փոփոխություն կատարել ԱՄՆ Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց, եւ կարգելվի դրա գործունեությունը։
Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Օրենքի փոփոխություններով՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել եւ պարզել, թե Արցախյան վերջին պատերազմում թուրքական հարվածային անօդաչուներն ամերիկյան տեխնոլոգիաներ կիրառե՞լ են:
Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ավելի վաղ ներառել է ահաբեկչական խմբերի ցանկում: Իսկ Ֆրանսիայում «Գորշ գայլերի» գործունեությունը պաշտոնապես արգելվել է 2020-ի նոյեմբերի 4-ից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի ստորագրած՝ կազմակերպության գործունեությունն արգելող հրամանագրում մասնավորապես նշված է, որ «Գորշ գայլերը» խտրականություն եւ ատելություն են սերմանում եւ մասնակցում բռնի գործողությունների։