Զովունի. գյուղի ու քաղաքի միջակայքում

Zovuni

Քաղաքամերձ գյուղերն իրենց զարգացման տեմպով ու ռիթմով տարբերվում են հեռավոր բնակավայրերից: Երեւանին սահմանակից Զովունի գյուղը ոչ միայն դրանով է առանձնանում, այլեւ բազմազգ բնակչությամբ։ Այստեղ ապրում են հայեր, եզդիներ եւ մոլոկաններ:

Zovuni

Zovuni

Zovuni
Հայ բնակիչները նախկինում ապրել են Ապարանի լճի շրջակայքում գտնվող Զովունի գյուղում, այնուհետեւ վերաբնակեցվել են մերձքաղաքային այս տարածքում եւ այն կրկին անվանել Զովունի: Տարեցները հին Զովունիից են։ Նախկինում զբաղվել են անասնապահությամբ, եղել են շինարարներ, այգեպաններ։ Նրանք լավ են հիշում իրենց հին բնակավայրը:

Zovuni
Երեք ազգերի միջեւ հաղորդակցություն գրեթե չկա։ Յուրաքանչյուրն ունի հստակ նախագծված իր թաղամասը, իսկ տների մեծ մասը շրջափակված է բարձր ցանկապատերով, որոնք առանձնություն եւ լռություն են խորհրդանշում:

Zovuni

Zovuni

Zovuni
Այստեղ վաճառվող ոչխարները գյուղական կենսակերպի վկայությունն են։ Անասնապահությամբ միայն եզդիներն են զբաղվում, իսկ ամառվա ամիսներին Զովունին մայրաքաղաքի արվարձան է հիշեցնում, քանի որ կենդանիներին բարձրացնում են սարեր` արածեցնելու, իսկ եզդիների մեծ մասը զբաղվում է պահածոների պատրաստման գործերով եւ արձակուրդին երեխաների ժամանցը ապահովելով:

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni
Հայերն այստեղ վաղուց հրաժարվել են անասպահությունից. մի մասն աշխատում է Երեւանում, մի մասն էլ բրդի մշակմամբ եւ գյուղում ակտիվ ընթացող շինարարական աշխատանքներով է զբաղված: Եզակի պահպանված հին թաղամասերը երեկոյան ժամերին ակտիվանում են բակային խաղերով ու հարեւանների հավաքներով, որոնք ինչ-որ չափով երեւանյան հին բակերն են հիշեցնում:

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni
Դպրոցից հետո երեխաների ժամանցը կազմակերպվում է գյուղի ակումբում, որտեղ անցկացվում են պարի, նկարչության եւ սպորտի դասեր:

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni

Zovuni
Այսօր Զովունին միջանկյալ դիրք է զբաղեցնում գյուղի ու քաղաքի արանքում, մի կողմից՝ վաղուց կորցրել է գյուղական կոլորիտը, մյուս կողմից՝ դեռ չի նմանվել քաղաքի: Բայց բնակիչները դրա մասին չեն մտածում, կարեւորը, ունեն իրենց հիմնական զբաղմունքն ու բարձր դարպասներով ապահովված լռությունը:

Zovuni

Zovuni

Zovuni