Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ըստ «Sputnik Ադրբեջանի»՝ անդրադարձ է կատարվել մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, Գորիս-Կապան ավտոճանապարհին տրանսպորտի երթեւեկության պայմաններին:
Սյունիքի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները սեպտեմբերի 9-ին ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանցի բեռնատարներին, ստուգում վարորդների փաստաթղթերը եւ տուրք պահանջում։