Շվեյցարիայի Ժնեւ կանտոնում ավարտվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ընդհանուր ծախսերի հաշվարկման աշխատանքները: Կանտոնի լրատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուենոն ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ վերջնական գումարը կարող է գերազանցել 10 մլն ԱՄՆ դոլարը:
Նախնական տվյալներով՝ հանդիպման անվտանգության ապահովման համար ծախսվել է 5.176 մլն ֆրանկ, արարողակարգային ծառայությունների համար՝ 222658 ֆրանկ:
Շվեյցարիայի ԱԳՆ-ն իր վրա է վերցրել հանդիպումը լուսաբանող լրագրողների տեղափոխման ծախսերը, որը կազմել է շուրջ 3 մլն ֆրանկ:
Վերջնական հաշվարկը կուղարկվի Շվեյցարիայի դաշնային իշխանություններին: