Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների անցկացման նպատակով:
ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ այս նոր նախաձեռնությամբ պարզ բանավոր համակարգումից անցում է կատարվում ավելի լուրջ ինտեգրման։