ՀՀ ԱԱԾ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ին Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթեւեկելիս մայրուղուց շեղված եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչները վերադարձվել են։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: