ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի:
Երեւանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում Մհեր Գրիգորյանը առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար:
«Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, նաեւ կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթաց Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության համար»,- ասաց Գրիգորյանը: