Սեպտեմբերի 17-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում սպանված երկու հայուհիները իրաքահայեր էին, Նիդերլանդների քաղաքացի: «Ալիք Մեդիա»-ն տեղեկությունը ստացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: Խոսնակ Վահան Հունանյանը նաեւ նշեց, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ հայ համայնքի հետ: Նա հաստատեց, որ հանցագործը վիրավորվել է ոստիկանության պատասխան գործողությունների հետևանքով: «ՀՀ ԱԳՆ-ն ցավակցում է սպանվածների հարազատներին եւ կիսում նրանց վիշտը»,-հայտնեց Վահան Հունանյանը:
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ին Նիդերլանդներում դաժան հանցագործության զոհ են դարձել ՀԲԸՄ անդամ երկու կանայք՝ կանանց կոմիտեի նախագահ Մարալ Տեր-Մովսեսյանը եւ կոմիտեի անդամ Ծնունդ Կարդանակյանը: Ըստ նիդերլանդական մամուլի՝ հանցագործը իր տան պատշգամբից գործի է դրել աղեղնազեն (arbalest), ձերբակալվելու պահին վիրավորվել է, կա նաեւ այլ վիրավոր:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։