Թուրքիայի «Լույս» («Լոյս» ) հայկական հեռուստատեսությունը արբանյակային սփռումներ կատարելու պաշտոնական իրավունք է ձեռք բերել: «Ալիք Մեդիա»-ն այս մասին տեղեկացավ հեռուստատեսության սեփականատերերից, ըստ որոնց՝ հոկտեմբերի 15-ից «Լույս»-ը՝ որպես Թուրքիայի առաջին հայկական հեռուստակայան, իր հաղորդումները սփռելու է նաեւ Turksat արբանյակից եւ D-Smart 160 կայանից: Մինչ այդ 2019-ին հիմնված հեռուստատեսությունը միայն համացանցային սփռումներ էր իրականացնում: Կորոնավիրուսային համավարակի օրերին «Լույս»-ը սփռում էր Թուրքիայի պատրիարքանիստ եկեղեցու պատարագները, որոնք միլիոնավոր դիտումներ են ունեցել ոչ միայն Թուրքիայի տարածքում:
«Լույս մեդիա»-ն իր գործունեությունը սկսել է 2012-ին «Լույս» թերթով, որն այսօր էլ Ստամբուլում շարունակում է տպագրվել՝ հրատարակելով հիմնականում մշակութային եւ ժամանցային նյութեր: Ի տարբերություն թերթի՝ հեռուստատեսությունը նաեւ քաղաքական լուրեր է հաղորդում:
Հիմնադիրները Թուրքիայում հայտնի հայ գործարարներ Արամ եւ Հարություն Գուրաններն են, որոնք էլ ձեռք են բերել Turksat խոշոր արբանյակային կայան մտնելու իրավունքը: Գուրանները ժամանակ առ ժամանակ հրավիրվում են մասնակցելու նախագահ Էրդողանի հետ հանդիպումներին:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։