ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Տեղի կունենա նաեւ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։