Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ:
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային եւ հոգեւոր մտերմության լավ ավանդույթների վրա: Այդ հարաբերությունների հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հաստատվել է սերտ համագործակցություն, կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում: