Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Երեւանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ շնորհավորել նրան Անկախության տոնի առթիվ։
Ըստ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաեւ դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր:
Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահը ստացել է Հայաստանի անկախության 30-ամյակի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր, բայց չի մասնակցում դրանց։