Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում Հայաստանի Հանրապետությանը մաղթել է բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ երջանկություն։
Չինաստանի վարչապետն ընդգծել է, որ անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը:
«Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար»,- ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ նշել է Չինաստանի վարչապետը: