Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը հայերեն տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-ամյակը:
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ
Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Այժմ դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, բայց ես համոզված եմ՝ այս գեղեցիկ երկիրը ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն: Մաղթում եմ ձեզ ուժ, հույս եւ իմաստություն՝ ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհին:
Մաղթում եմ ձեզ բարգավաճում բոլոր այն ոլորտներում, որոնցում Հայաստանը գերազանց է դրսեւորվում: Հաջորդ տարի մենք կնշենք մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ես ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը՝ ավելի խորացնելու եւ ընդլայնելու մեր գործընկերությունը:
Շնորհավորում եմ Անկախության 30-ամյակը հանուն Հայաստանի ապագայի»,- ընդգծել է Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպանը: