Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ:
«ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից եւ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը եւ ժողովրդին՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Այս վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը հետեւողականորեն ընդլայնել է Հայաստանի Կառավարության հետ իր հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի եւ ընդհանուր արժեքներին նվիրվածության վրա, որոնք նպաստում են ինչպես երկրում, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը: Չնայած դժվարին ժամանակներին՝ միասին մենք հասել ենք մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ նշանակալի արդյունքների` հիմնված ներառական, կայուն զարգացման եւ ամրապնդված ժողովրդավարական ինստիտուտների վրա:
Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է մնալ ՀՀ Կառավարության եւ հայ ժողովրդի հաստատուն գործընկերը եւ կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի եւ հակամարտությունների հետեւանքները՝ բոլորիս համար կերտելով ավելի լավ ապագա` ՄԱԿ-ի 2021-2025 թվականների Գործընկերության շրջանակի իրականացման եւ Օրակարգ 2030-ին հասնելու միջոցով։
Մաղթում եմ բոլորին ուրախ եւ նշանակալի Անկախության օր»,- ասված է շնորհավորական ուղերձում: