Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը սեպտեմբերի 21-ին հրապարակել է «Համացանցի ազատություն 2021» զեկույցը։ Համացանցի ազատությունն ուսումնասիրվել է աշխարհի 70 երկրներում։
80-ից ավելի վերլուծաբաններ 100 բալանոց համակարգով գնահատել են տարբեր երկրներում համացանցի ազատության ու անկախության վիճակը՝ ըստ հասանելիության սահմանափակման, բովանդակությունների արգելափակման եւ օգտատերերի իրավունքների ոտնահարման վերաբերյալ 21 չափանիշների։
Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը եւ Վրաստանն ընդգրկված են ազատ երկրների, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ երկրների շարքում։ Ոչ ազատ են համարվել նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, Կենտրոնական Ասիայի երկրները՝ բացառությամբ Ղրղզստանի, որը համացանցի մասամբ ազատ երկրների թվում է, Ուկրաինան եւս։
Ըստ «Համացանցի ազատություն 2021» զեկույցի՝ արդեն 11 տարի է՝ ամբողջ աշխարհում համացանցի ազատության մակարդակը անկում է ապրում։ Պարզվել է՝ ամենակախյալ ինտերնետ ունեցող երկիրը Չինաստանն է։ Համացանցային անկախության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսլանդիայում։