Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով Ձեզ եմ հղում ուրախ եւ ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաեւ բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին:
Աղոթում եմ Ամենակարող Աստծուն, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության եւ բարգավաճման: Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության եւ Ձեզ հետ»,- ասված է Հռոմի պապի ուղերձում։