Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։
Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ հայտնաբերվել է եւս 1 հայ զինծառայողի աճյուն. նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները մինչեւ օրս հայտնաբերել եւ տարհանել են 1668 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։