ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը անցած գիշեր Նյու Յորքում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության խնդիրների, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքի մասին։
Ջեյհուն Բայրամովը Վիկտորիա Նուլանդին ասել է, թե «Ադրբեջանը կառուցողական քայլերի է դիմում այդ ուղղությամբ, սակայն հայկական կողմից պատասխան քայլեր չկան»։