Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում կրկնել է թուրքական հայտնի դրույթները Ադրբեջանի՝ իր տարածքներն «ազատագրելու» մասին:
«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների բռնազավթմանը վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։
Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն խաղաղությունը վերականգնելու համար, ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին: