Հայ կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ հավաքվել են Հռոմում՝ կրկին փորձելու եկեղեցու պատրիարք ընտրել։
Եպիսկոպոսները Լիբանանում հունիսի 22-ին արդեն հանդիպել են ընտրություն կատարելու նպատակով, սակայն ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 2/3-ը։ Սա ձայների այն քանակն է, որն անհրաժեշտ է մայիսի 25-ին Բեյրութում հոգին ավանդած պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանին փոխարինելու համար:
Եկեղեցական օրենսդրությանը հետեւելով՝ անպտուղ ընտրություններից հետո եպիսկոպոսները դիմել են Ֆրանցիսկոս պապին։ Վերջինս նրանց խնդրել է հավաքվել Հռոմում եւ կրկին սկսել ընտրական գործընթացը սեպտեմբերի 22-ից հետո՝ աղոթքից եւ մտորումներից երկու օր անց։
Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը ծնվել է 1934-ին Հալեպում։ 2015-ի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի մահից հետո, ըստ Արեւելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ կաթողիկե եկեղեցու կառավարիչ մինչեւ նոր պատրիարքի ընտրությունը։ 2015-ի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակել են Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ։