Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, թեեւ շփումներն այդքան էլ հրապարակային բնույթի չեն։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցություններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Այժմ եռանախագահները նախատեսում են Նյու Յորքում հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի շրջանակում. նախատեսվում են հանդիպումներ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Եթե հանդիպումը իրականանա, դա լավ նշան կլինի, քանի որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնականորեն կուրվագծվի»,- շեշտել է Անդրեյ Ռուդենկոն։
ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ իրենք շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացի առաջմղման կարեւոր գործիք։