Թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ 2022-ին նախատեսվում է իրականացնել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը:
Բայրաքթարը նշել է, որ «Bayraktar TB3»-ը մի փոքր մեծ է «Bayraktar TB2»-ից, սակայն ավելի փոքր ու թեթեւ է այս տարի շահագործման հանձնած «Akıncı» ԱԹՍ-ներից։
Սելջուկ Բայրաքթարն ընդգծել է, որ Bayraktar TB3-ը կարող է արբանյակի կառավարմամբ հազարավոր կիլոմետրեր անցնել, թռիչք եւ վայրէջք կատարել կարճ թռիչքուղի ունեցող նավերի վրա։