ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաեւին։
Ակաեւը Հայաստան է ժամանել Երեւանի սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու եւ դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ակաեւը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են ինչպես ԱՊՀ, այնպես էլ երկկողմ հարաբերությունների շրջանակում:
Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ընդգծել է, որ նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից: