Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նյու Յորքում բացված «Թուրքական տանը» լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին, ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակվում է ինտենսիվ աշխատանքը։
Ըստ «Անադոլու» գործակալության՝ Էրդողանն ընդգծել է, որ Փաշինյանից դրական ազդակներ կան։
«Մեր ձեռնարկած քայլերով հույս ունենք ճանապարհ հարթելու Իգդիրից դեպի Ադրբեջան: Սա ներառում է երկաթգիծը: Այս ճանապարհի կառուցումը կլինի շատ, շատ կարեւոր քայլ: Մենք խոսում ենք 5-ի կամ 6-ի ձեւաչափի մասին։ Այս պահին Փաշինյանը դրական ազդակներ է տալիս այս հարցի վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու»,- ասել է Էրդողանը։