Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու շրջանակում Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ։
Նա ընդգծել է, որ կարգավորումը պետք է լինի աստիճանական, իսկ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաեւ բարձր ու բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է՝ հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։
Գրիգորյանը շեշտել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների ու Ադրբեջանի հետ հարաբերություններից տարանջատված։ Իսկ ԼՂ խնդրի կարգավորման միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։