Եվրախորհրդարանի նախկին հույն պատգամավոր, «Հունաստան. այլ ճանապարհ» կուսակցության առաջնորդ Նոտիս Մարիասը խստորեն դատապարտել է Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահը հասել է լկտիության գագաթնակետին:
Մարիասը շեշտել է, որ Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, իսկ Մոսկվայում այդ ամենը չեն հասկանում: Ըստ նրա՝ Էրդողանը կողմ է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ «Սառը պատերազմ» վարի, քանի որ այդ ամենը բխում է Անկարայի շահերից:
ՄԱԿ-ում իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին: Թուրքիայի ԱԳՆ-ն էլ հայտարարել էր, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված խորհրդարանական ընտրությունները: