Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ընդունել է երեկ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ընտրված Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանին, «Ալիք Մեդիա»-ն տեղեկանում է «Վատիկանյան լուրեր»-ից: Նորընտիր պատրիարքին ուղեկցել են այս օրերին ընտրական սինոդին մասնակցելու համար Հռոմ ժամանած հայ կաթողիկե եկեղեցու հայրերը: Հռոմի Պապի նստավայրում տեղի է ունեցել հատուկ արարողություն՝ ունկնդրություն, որից հետո քահանայապետը հայոց պատրիարքին է հանձնել «Ecclesiastica Communio»-ն՝ եկեղեցական հաղորդության վավերագիրը, որում մեջբերումներ է եղել հայոց պատմությունից, Գրիգոր Նարեկացուց եւ բարեմաղթանքներ հայ ժողովրդին ու հայ հոգեւորականներին՝ ներկա մարտահրավերներին դիմագրավելու եւ հայ մեծերի իմաստության ճանապարհով քայլելու:
Հռոմի պապն ընդունել է հայ պատրիարքին
