Իլհամ Ալիեւը «Национальная оборона» ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը զարգացնելու է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա ընդգծել է, որ ռուսաստանյան սպառազինության նոր տեսակների ձեռքբերման հայտ են ներկայացրել։
Ադրբեջանը ռուսաստանյան սպառազինության ամենախոշոր գնորդներից մեկն է. վերջին տարիներին հենց Ռուսաստանից է գնել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք-զինամթերք, որոնց թվում՝ հարձակողական զինատեսակներ։
Ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի՝ 2011-2020 թվականներին Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-ը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից եւ Բելառուսից: