ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Ըստ ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի համագործակցությունը՝ հարցերի լայն շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում եւ Ուկրաինայում վերջին զարգացումների վերաբերյալ։