Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ փոխադարձ հետաքրքրություն հայտնել հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով։
Բայրամովը նաեւ աջակցություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբարությունների կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ տեղեկացրել այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին: