Ռուսաստանցիների համար թավշյա սեզոնին ճանապարհորդական ամենապահանջված ուղղություններից են Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքիան: 20 ամենահայտնի ուղղությունների ցանկում են նաեւ Կիպրոսը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Իտալիան:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ արտասահման ուղեւորությունների համար ավիատոմսերի ամրագրման տոկոսը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 13 տոկոսով:
Ռուսաստանի ներքին ուղղություններից ամենապահանջվածը Մոսկվան է. ամեն 5-րդ տոմսն ամրագրվում է դեպի Մոսկվա: Երկրորդ պահանջված ուղղությունը Սոչին է, երրորդը՝ Սանկտ Պետերբուրգը: