ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ 44-օրյա պատերազմում Արցախի Հանրապետությունում եւ ՀՀ-ում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3781 անձ։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ անհայտ է 231 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված 108 զինծառայող եւ քաղաքացիական անձ: