Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով։
«ԵՄ պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։
Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարեւաններին եւ այլ մերձավորներին»,- նշված է հայտարարությունում։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է, որ ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Պատվիրակությունը վերահաստատել է, որ ԵՄ-ն պատրաստ է խթանելու շփումները, ապահովելու մարդասիրական օգնություն եւ շարունակելու իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության եւ բարեփոխումների ուղղությամբ։