Ստրասբուրգում սեպտեմբերի 27-30-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա աշնանային՝ եզրափակիչ նստաշրջանը:
Նստաշրջանի առաջին օրը պատգամավորները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետեւանքները: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է բանաձեւի մի նախագիծ, որի նպատակն է օժանդակել վերացնելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետեւանքները եւ առաջ մղել խաղաղության եւ հաշտեցման գործընթացը։
Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ աշնանային նստաշրջանի օրակարգում են հիմնականում կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները: