Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դրական է ընդունում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հայտարարությունները, բայց այդ ուղղությամբ դեռեւս որոշակի ծրագիր չկա:
«Փաշինյանը հայտարարություններ արեց, մենք դրանք դրական ընդունեցինք։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի առաջարկ է արել Հայաստանին։ Հայաստանն առայժմ դրական պատասխան չի տվել»,- ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Չավուշօղլուն ընդգծել է, թե այնուամենայնիվ, ցանկացած քայլ Ադրբեջանի հետ կքննարկվի եւ համատեղ կձեռնարկվի: