ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Հայ ազգային կոնգրեսի» մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության հեռանկարների շուրջ: